Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նորայր Փանոսյանը կալանավորվեց

Նորայր Փանոսյանը կալանավորվեց
09.01.2020 | 13:08

Դատավոր Գագիկ Պողոսյանը կալանավորեց ՍԴ նախագահ Հ.Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին՝ ֆեյսբուքում գրել է փաստաբան Տիգրան Ավինյանը:
«Որոշման տեքստից այնպիսի տպավորություն է, որ ցանկացած անձի անուն կարելի էր գրել դրա մեջ Ն.Փանոսյանի փոխարեն և կալանավորել: Կան բաներ և երևույթներ, որոնք ոչ միայն չեն փոխվում Հայաստանում, այլ մշտապես հակում ունեն դեպի ավելի վատը: Որոշումը իհարկե կբողոքարկենք վերաքննիչ դատարան», - գրել է նա։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ